Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր այս եղբայրների դեմքերը, անունները, սխրանքն ու մարտիրոսությունը մոռանալու իրավունք չունենք: Նրանք թույլ չտվեցին հակառակորդին հաղթել հերթական ճակատամարտը, ոչնչացնել ու ցեղասպանության ենթարկել հայության այն հատվածին, որն այդ պահին հայտնվել էր թիրախում: Նրանք անմահ են: Ինչպես ժամանակին ասում էին երկրորդ աշխարհամարտում հաղթած մեր պապերի համար՝ Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում: Փառք ձեզ, տղերք»: