Ադրբեջանական խուճապը ՀՃՈՒ (Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող) հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի «Հյուսիսային Արցախ» գրքի ռուսերեն թարգմանության աննախադեպ տարածման պատճառով:

Ռուսաստանում և ԱՊՀ-ում ադրբեջանցիների պաշտպանության և իրավական օգնության հասարակական շարժման ղեկավար, իրավապաշտպան Յաշար Հուսեյնովն ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում վրդովված նշում է, որ Ռուսաստանի յուրաքանչյուր գրադարանում, ցանկացած գրախանութում և ընթերցասրահներում կարելի է ձեռք բերել այս գիրքը: