Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մանկապարտեզներում կատարված մշտադիտարկման արդյունքները՝ գելով․

«Ծանո՞թ են ձեզ այսպիսի տեսարանները։ Այո՛, մանկապարտեզներում երեխաների ջրի բաժակներն ու շշերն են։

Գիտե՞ք, որ ջուր խմելու այս եղանակները ռիսկային են վարակների տարածման տեսանկյունից, քանի որ երեխաները հեշտությամբ կարող են խմել մեկը մյուսի շշից: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ շշերը հիմնականում միանման են, իսկ տարբերանշանները՝ շփոթեցնող:

Ըստ այդմ, անհրաժեշտ է ՀՀ առողջապահության նախարարի 2002թ-ի N 857 հրամանում կատարել փոփոխություն՝ հստակ կարգավորումներ նախատեսելով նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների կողմից խմելու ջրից օգտվելու համար՝ հաշվի առնելով վարակների տարածման ռիսկերը: Այդպիսին կարող է լինել հստակ ամրագրված նորը, ըստ որի երեխաներին կտրամադրվեն բացառապես անհատական օգտագործման այնպիսի բաժակներ, որոնք նրանց համար հեշտ տարանջատելի լինեն մյուս բաժակներից կամ մեկանգամյա օգտագործման բաժակներ»: