ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 2-ին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակին, հայտնել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել նրանց շիրիմներին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների կողմից տեղում մատուցվել է հոգեհանգստի կարգ: