Ապրիլի 2-ին Եռաբլուրի հարակից տարածքում ջարդել են Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենան: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը:

«Եռաբլուրից դուրս եկանք, տեսանք, որ քրոջս որդու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ջարդել էին, ներսից էլ դրամապանակն էին տարել»,- ասել է Ներսիսյանը:

Այլ մանրամասներ Ներսիսյանին հայտնի չեն: