Ապրիլը Լոս Անջելեսում կհայտարարվի «Հայոց պատմության ամիս»: Նախաձեռնությունը Լոս Անջելեսի շրջանային խորհրդի ներկայացուցիչներ Ջենիս Հանինը և Քեթրին Բարգերինն է, հայտնում է Cerritos Community News-ը:

«Լոս Անջելեսի շրջանում է բնակվում Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ամենամեծ հայ համայնքը: Այս ամիս մենք լավ հնարավորություն ունենք ներկայացնելու հայ ժողովրդի հարուստ մշակույթը, ամերիկահայերի նվաճումները, և միանալ տեղաբնակներին՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- ասել է Հանը:

Հանը Լոս Անջելեսի շրջանային խորհրդի ապրիլ ամսվա յուրաքանչյուր նիստում կխոսի ամերիկահայերի և հայկական կազմակերպությունների նվաճումների մասին: