ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է․

«Անկախ բոլոր իրավիճակներից՝ հայկական զինված ուժերը պետք է պատրաստ լինեն արձագանք տալու հակառակորդին:

Հակառակորդը նենգ է, վտանգը՝ մեծ: Մեր համար Արցախի հարցը կենսական է, մեր երկրի գոյատևման հարցն է, մեր ժողովրդի առաջընթացի, մեր ինքնության հարցն է։ Որևէ բան չի կարող փոխարինել այն մարտահրավերը, որ կա մեր ազգի առջև՝ պատրաստ լինելու և միշտ պատրաստ պահելու, համախմբվելու այնպես, ինչպես համախմբվեցինք ապրիլին, մարտունակ լինելու, այնպես, ինչպես մեր բանակը մարտունակ էր ապրիլին, և մշտապես ազգ-բանակ լինելու, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի մեր անվտանգության ու ապագայի հետ կապված կառուցել որևէ նենգ ծրագիր», - ասել է Վիգեն Սարգսյանը։