ՀՀ երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել 2016թ. ապրիլյան զոհերի հիշատակին։

Սերժ Սարգսյանը պանթեոնում դիմել է լրագրողներին՝ ասելով.

«Ես խնդրում եմ չխանգարել»։

Երրորդ նախագահը պատասխանել է միայն մեկ հարցի։ Լրագրողը խնդրել է մեկնաբանել մեղադրանքները, թե Ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել։

«Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ», - ասել է Սերժ Սարգսյանը։