Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ»:

«Ես շատ երջանիկ եմ, որ վերջապես կարողացանք ավարտել այս գործարքը և շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Երազանքս կատարվել է, քանի որ միշտ երազել եմ «Արսենալում» խաղալու մասին: Այժմ այստեղ եմ, ես կանեմ լավագույնը՝ օգնելու այս ակումբին պատմություն կերտել»,- ասել է Մխիթարյանը: