Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում կներդրվի բոլորովին նոր տրանսպորտային համակարգ։

«Երևանում կունենանք բոլորովին նոր տրանսպորտային համակարգ, ոչ թե մասնակի փոփոխություններ», - ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքապետի առաջին տեղակալը պատվիրակությամբ Չեխիայում էր, որտեղ ուսումնասիրել է Պրահայի հանրային տրանսպորտի համակարգը։