Հանրապետության տարածքում ապրիլի 3-4, 6-7 ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ապրիլի 3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 3-ի ցերեկը 5-7 աստիճանով կնվազի, 4-5-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 6-ին նույնքան կնվազի։

Երևան քաղաքում ապրիլի 3-4, 6-7 ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: