Ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ, Եռաբլուրում Աշոտյանն ասաց, որ «այս օրը, հիշեցնեմ ձեզ, աննախադեպ ազգային միասնականության օր էր, Սերժ Սարգսյանի՝ որպես գլխավոր հրամանատարի հովանու ներքո...»:

Փաստորեն մեր երկրում ոչինչ չի լինում՝ առանց նրա հովանու:

Իսկ ես կարծում եմ, որ մեր ազգը, ամենավճռորոշ պահին համախմբվելու և իր հողը պաշտպանելու հատկություն ունի, անկախ նրանից, թե տվյալ պահի ղեկավարը իր համար սիրելի է, թե ատելի:

Հիշողության կորստով տառապող սույն պարոնին էլ պետք է հիշեցնել, որ Սերժ Սարգսյանը և բոլոր ՀՀԿ-ականները մինչև ապրիլի 6-ը լուռ էին և իջել էին ջրի հատակը, մինչև կանցներ վտանգը և միայն 6-ից հետո բոլորը միանգամից, հերոսաբար սկսեցին խոսել:

ԵՎ այդպես է եղել միշտ՝

ԵՐԲ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ...»: