ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ԱԳԼՃԿ-ներին հորդորել է պարտադիր տրամադրել ՀԴՄ կտրոններ, այլապես՝ ստիպված կլինեն դիմել «վերահսկողական-վարչարարական առավել խիստ միջոցների»:

«Հաշվի առնելով վերջին շրջանում մեր քաղաքացիներից ստացվող բազմաթիվ բողոքներն ու դժգոհությունները՝ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ԱԳԼՃԿ բոլոր տնտեսվարողներին և աշխատակիցներին հորդորում է խստագույնս հետևել լցակայաններում վաճառվող գազի չափաբաժնին և զերծ մնալ խախտումներից՝ խուսափել թերլիցքավորումներից և գազի ճնշման սահմանված չափի գերազանցումից, լինել բարեխիղճ սպառողների հանդեպ, պարտադիր տրամադրել ՀԴՄ կտրոններ», - ասված է հայտարարության մեջ:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սպառողներին հորդորում է լինել հանրային վերահսկող անպայման պահանջել ՀԴՄ կտրոն և ցանկացած խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ ներկայացնելով գրավոր դիմում-բողոք՝ առձեռն կամ ստորագրված տարբերակը։