Ապրիլի 7-ին Ստեփանակերտում կօծվի և կբացվի Աստվածամոր Սբ Հովանի Մայր Տաճարը: Արցախի մայրաքաղաքում մայր տաճար ունենալու գաղափարը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանինն էր, որն իրականացնելու համար սրբազանը դիմել էր մի շարք բարերարների:

Առաջինն արձագանքել էր հայտնի բարերար Հրանտ Վարդանյանը՝ կատարելով սկզբնական ամենախոշոր նվիրատվությունը:

Եկեղեցու կառուցման ֆինանսավորումը շարունակել են Հրանտ Վարդանյանի որդիները` Միքայելը և Կարենը: Վարդանյան ընտանիքը Ստեփանակերտի Մայր Տաճարի կառուցման համար ընդհանուր առմամբ նվիրաբերել է 400 մլն դրամ: