«Տարոմ» ավիաընկերությունը շաբաթական երկու, հետագայում արդեն երեք կանոնավոր չվերթներ կիրականացնի Բուխարեստ-Երևան ուղղությամբ:

«Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացրել են, որ ամիսներ առաջ «Զվարթնոցի» և ավիաընկերության միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել Բուխարեստ-Երևան կանոնավոր չվերթների իրականացման վերաբերյալ:

Նշենք, որ «Տարոմ»-ը Ռումինիայի ազգային փոխադրողն է, այն երկարամյա փորձ ունեցող խոշոր ընկերություն է: Ռումինիայի կառավարությունը ընկերությունում ունի 95 տոկոս բաժնեմաս: