Սառնարանային սարքավորումներ արտադրող «ԷԿՈ-1» ընկերությունը Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ջանքերով ՀՀ պաշտպանության նախարարությանն անհատույց տրամադրել է «ՍՆԵԺ» մոդելի 203 սառնարանային արկղ: Այս մասին տեղեկացնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը։

«Սառնարանները տեղափոխվել են Հայաստան, պահեստավորվել ՀՀ ՊՆ կենտրոնական պարենային բազայում, որտեղից կբաշխվեն ՀՀ ԶՈՒ զորամասերին։ Սառնարանային տեխնիկան ՀՀ տեղափոխելու ծախսերը հոգացել է «ЭКО-1» ընկերությունը»-նշված է գրառման մեջ։