Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ավարտվել է «Ելք» դաշինքի անդամների և Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջև 2017թ-ի մարտին տեղի ունեցած միջադեպի գործով Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը: Նշենք, որ այս գործով Փաշինյանն ունի վկայի կարգավիճակ։

«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, երբ ծանուցվում է քննիչի կամ դատարանի կողմից, պետք է ներկայանա»,- լրագրողներին ասել է Փաշինյանը:

Հարցին՝ Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվե՞լ եք, պատասխանել է.

«Այո, այդ թվում՝ այս դատարանում»: