Մարտի 28-ից 31-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի ունեցած Կովկասի գավաթի խաղարկությանը մասնակցել են նաև Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի անդամ հանդիսացող Վանաձորի Գոջորյու ֆեդերացիայի և «Չեմպիոն», «Տիգրան Մեծ» ու ԵՄԱ ակումբների 26 մարզիկներ: Մեր մարզիկները հանդես են եկել անհատական և թիմային կումիտե մրցակարգերում՝ նվաճելով մեդալներ: Անհատական կումիտե․

Սուրեն Հարությունյան՝ 2-րդ տեղ, 14-15տ. -57կգ
Վահե Բաղդասարյան՝ 3-րդ տեղ, 16-17տ. -55կգ.
Դավիդ Դավթյան՝ 2-րդ տեղ, 16-17տ. -61կգ.
Միքայել Արշակյան՝ 3-րդ տեղ 18+տ. +84կգ.
Լենա Գյուլումյան՝ 2-րդ տեղ, 16-17տ. +59կգ.:

Թիմային կումիտե մրցակարգում 16-17 տարեկանների խմբում 2-րդ տեղն են գրավել Դավիթ Դավթյանը, Էրիկ Խաչատրյանը և Հայկ Փառյանը: