Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե առջևում ապրիլի 7-ն է, նախատեսվո՞ւմ են արդյոք ՊԵԿ-ում պարգևատրումներ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է․

«Պարգևատրումներ լինելու են, բայց դրանք կապված չեն ապրիլի 7-ի հետ։ Հերթական պարգևատրումները մենք վճարելու ենք այս շաբաթվա վերջ, ինչպես որ վճարել ենք հունվար, փետրվար և մարտ ամիսներին, ինչը օրենքով մեզ թույլատրվում է»։