Կյանքից հեռացել է հայտնի ռուս դերասան Ալեքսեյ Բուլդակովը
68 տարեկանում կյանքից հեռացել է ՌԴ ժողովրդական արտիստ, հայտնի ռուս դերասան Ալեքսեյ Բուլդակովը, փոխանցում է ТАСС-ը: Մահը վրա է հասել արյունատար անոթի պատից թրոմբի պոկման հետևանքով:
Բուլդակովը շատերի հիշողության մեջ մնացել է «Ազգային որսի առանձնահատկությունները» ֆիլմից, որտեղ մարմնավորում էր գեներալ Իվոլգինի կերպարը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում