ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված կալանքը վերացվել է: Այդ մասին ասվում է 2018թ-ի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման մեջ, որտեղ ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է Մարտի 1-ի գործով կալանավորված Քոչարյանի պայմաններին կալանավայրում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԻՊ-ը դիմել էր ՀՔԾ՝ նշելով, որ մեղադրյալի ամբողջ ծավալով պետական կենսաթոշակի վրա կալանքը կարող է առաջ բերել սեփականության իրավունքին պետության կողմից ոչ համաչափ միջամտության խնդիր:

ՄԻՊ-ի միջամտությամբ Ռոբերտ Քոչարյանին խցում համակարգիչ ունենալու թույլտվություն է տրվել՝ առանց համացանցի հասանելիության:

Նշվում է նաև, որ մերձավոր ազգականների նկատմամբ կիրառված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը վարույթն իրականացնող մարմնի կողմից պահպանվել է միայն մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, ով քրեական գործով վկայի դատավարական կարգավիճակ ունի: