ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նախկին ՀՀԿ-ական պատգամավորներ Արտակ Սարգսյանին և Սամվել Ալեքսանյանին պատկանող առևտրի օբյեկտները պարտաճանաչ ՀԴՄ կտրոն տվողների առաջամարտիկներից են:

Անանյանը նաև նշել է, որ Ալեքսանյանին պատկանող բիզնեսն ավելի շատ հարկ է վճարել նախորդ ժամանակաշրջանների համեմատ: