Լիբանանի նախագահ Միշել Աունը երկուշաբթի օրը հրաման է ստորագրել խորհրդարանական ընտրությունների օրվա նշանակման մասին, հայտնում է տեղական Naharnet պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝ ընտրությունները նշանակվել են 2018 թվականի մայիսի 6-ին: Բացի երկրի նախագահից, հրաման է ստորագրել նաև երկրի վարչապետ Սաադ Հարիրին և ներքին գործերի նախարար Նուհադ Մաշնուքը:

«Այս ընտրություններում լիբանանցիները պետք է ճիշտ ընտրություն կատարեն՝ ընտրեն նրանց, ովքեր իսկապես համապատասխանում են իրենց ցանկություններին և հույսերին»,- հայտարարել է Աունը:

Պարբերականի փոխանցմամբ՝ Լիբանանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգի հիման վրա: