Ստեփանակերտում կառուցվող «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարի:

Այս մասին, հունվարի 22-ին կայացած մամլո ասուլիսին ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

Ըստ նախարարի՝ Ստեփանակերտի պոլիկլինիկայի տարածքում գտնվող 11 հազար 800 քառ./մ մակերեսով շենքի առաջին մասնաշենքը՝ հատկացվելու է ծննդատանը և դրա համար առանձին նախագիծ են պատվիրել. այնտեղ արդեն ընթանում են շինարարական աշխատանքներ:

«Ավարտվել են շենքի ներքին և արտաքին բոլոր կոմունիկացիաները: Ավարտման փուլում են նաև շենքի հարդարման աշխատանքները: Երկրորդ մասնաշենքը, որն զբաղեցնում է 3800 քառ./մ տարածք ևս հատկացվելու է առողջապահական համակարգին. այնտեղ տեղակայվելու է նաև արյան փոխներարկման կենտրոնը»,-հավելել է Կ. Շահրամանյանը: