ԱՄՆԿոնգրեսի Սենատը հունվարի 23-ին ձայների մեծամասնությամբ հաստատել է Ջերոմ Փաուելի թեկնածությունը Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) կառավարիչների խորհրդի նոր նախագահի պաշտոնում, համակարգ որը կատարում է Կենտրոնական բանկի գործառույթները: Փաուելը ԴՊՀ-ի ղեկավարի պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի երդմնատվությունից հետո:

Ներկայում ԴՊՀ-ն գլխավորում է Ջանեթ Ելենը, որի լիազորությունների ժամկետը լրանում է փետրվարի 3-ին: Փաուելը կդառնա վերջին 30 տարում ԴՊՀ-ի պաշտոնում առաջին առաջադրվածը, ով դոկտորի աստիճան չունի տնտեսության բնագավառում:

Բացի այդ, 40 տարում առաջին անգամ ԱՄՆ-ի նախագահը ԴՊՀ-ի գործող նախագահին չի առաջարկել այդ պաշտոնում մնալ երկրորդ ժամկետով: Փաուելը գերատեսչության ամենահարուստ ղեկավարը կդառնա Մարիներ Էքլզի ժամանակներից, ով ԴՊՀ-ն գլխավորել է 1934-1948 թվականներին: