Ջրանջատումներ են սպասվում Նուբարաշեն վարչական շրջանում և Արարատի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից հոսանքազրկման պատճառով ս.թ. ապրիլի 5-ին ժամը 11:00-17:00 կդադարեցվի Երևան քաղաքի՝ Նուբարաշեն վարչական շրջանի, Արարատի մարզի՝ Բարձրաշեն, Ջրաշեն, Դիտակ գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում