ՊԵԿ հետաքննության բաժնի աշխատակիցները ապրիլի 4-ին այցելել են «Սպայկա» ընկերություն և ստուգումներ իրականացրել։ Ըստ տեղեկությունների՝ ժամը 22։00-ի սահմաններում «Սպայկայի» տնօրեն և սեփականատեր Դավիթ Ղազարյանը ձերբակալվել է։ Գործողությունն իրականացրել է ՊԵԿ-ը։ Այս մասին գրում է mamul.am-ը։

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ «Սպայկա» ընկերության պանրի գործարանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։