ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինքնին բնական երևույթ է, որ որոշ կայքեր, տարիներ շարունակ, բացառապես զբաղված են տվյալ պահին գումար տվողի շահերով պայմանավորված կեղծիք տարածելով: Բոլոր հասարակություններում էլ լինում են խոտաններ: Այս ամենի մեջ ամենացավալին այն է, որ իբրև նոր մշակույթի կրող հանդես եկող առանձին գործիչներ, դառնում են այդ կեղծիքների հիմնական սպառողը: Կեղծիք տարածելով ԿԼԱՍԻԿ քաղաքական գործիչ չեն դառնում...»։