Ապրիլի 20-ից Շուշի-Ստեփանակերտ հասարակական տրանսպորտը կաշխատի հավելյալ ժամերի ու քանակի:

Այս մասին ասել է Ստեփանակերտ-Շուշի երթուղին ապահովող «Ուրագան» ՍՊ ընկերության տնօրեն Կամո Սարգսյանը: Գրում է «Արցախպրես»-ը։

Նրա խոսքով՝ ամեն օր յուրաքանչյուր 20 րոպեն մեկ գործում է Շուշի-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-Շուշի երթուղին:

«Մեր կողմից մեկամսյա ժամկետով փորձնական առավոտյան՝ 08:30-ին, Շուշիից Ստեփանակերտ կշարժվի 2 երթուղի, իսկ երեկոյան՝ 19:00-ից Ստեփանակերտից Շուշի կշարժվի ևս 2 տրանսպորտ: Բացի դրանից ամեն օր ժամը 21:00-ին Շուշիից դեպի Ստեփանակերտ կշարժվի 1 տրանսպորտ, իսկ Ստեփանակերտից Շուշի՝ 21:30-ին»,- տեղեկացրել է տնօրենը:

Կ. Սարգսյանն ասել է, որ հասարակական տրանսպորտի հավելյալ ժամերի ու քանակի աշխատանքը կապված է այն գործոնով, որ երեկոյան ժամերին երիտասարդների մի մասն իրենց հանգիստն անց են կացնում Ստեփանակերտում, մի մասն էլ՝ Շուշիիում, սակայն նրանք հաճախ ունենում են տրանսպորտից օգտվելու խնդիր, որն էլ փորձում է ապահովել «Ուրագան» ՍՊ ընկերությունը: