Մարդու իրավունքների նախկին պաշտպան՝ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱԱԾ տնօրենին տրված վարչապետի այսօրվա հանձնարարականը հեշտորեն հնարավոր է իրականացնել Հայաստանի ներկայիս օրենքներին և արտահայտվելու ազատության միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան:

Հանձնարարականի կատարման համար բավական է բացահայտել և վերացնել լրատվական դաշտում ու սոցիալական ցանցերում քարոզի համար իրականացվող ապօրինի դրամական հոսքերը:

Ոմանք փորձում են ձևախեղել հանձնարարականի էությունը՝ ենթադրելով, որ խոսքն անանուն օգտատերերով մանիպուլյատիվ տեղեկատվության շրջանառման կամ կեղծ լուրերի տարածման համար քրեական հետապնդման ենթարկելու մասին է: Այնինչ՝ հարցի ամենաարագ և իրավական լուծումը չհարկվող և ապօրինի շրջանառվող փողերի համար տեղեկատվական դավադրություններ իրականացնողներին պատասխանատվության ենթարկելն է:

Կան նաև ժամանակակից օրենսդրական փոփոխություններով այլ լուծումներ, որոնք կարելի է առաջարկել, եթե ֆինանսական հոսքերի բացահայտման լուծումը չաշխատի»։