«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սոցիալական ցանցերում սպառնալիքներ հնչեցնող ֆեյքերի դեմ պայքարելուց առաջ պայքարել է պետք դատարաններում դատավորների ու դատախազների ներկայությամբ ոստիկանության 6-րդ վարչության պետի տեղակալների սպառնալիքների և մարտի մեկին քիչ մարդ սպանելու ափսոսանքների դեմ:

Մի քիչ էլ կառուցեք ձեր ծուռ հայելիների երկիրը, ինչպես երգում էր Բոբ Մարլին «դուք կարող եք որոշ ժամանակ հիմարեցնել որոշ քանակի մարդկանց, բայց չեք կարող անընդհատ խաբել բոլորին»: