60 հազարից ավելի ֆիլիպինցիներ հարկադրված են եղել լքել իրենց տները Մայոն հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով:

Հունվարի 24-ի առավոտվա տվյալներով՝ հրաբուխն ընդհանուր առմամբ խնդիրներ է ստեղծել 18 հազար 372 ընտանիքի կամ 71 հազար 373 մարդու համար։ Նրանցից 14 հազար 483 ընտանիք կամ 55 հազար 68 մարդ ներկայում գտնվում են տարհանման 59 կենտրոններում: Եվս 6 հազար 156 մարդ գտնվում է տարհանման կենտրոններից դուրս:

Ըստ վերջին տվյալների, լույս հունվարի 24-ի գիշերը լավայի արտանետումները հասել են 3000-ից մինչև 5000 մետր բարձրության: 17 քաղաքներում և մունիցիպալիտետներում փակվել են դպրոցները: Չեղարկվել են 50-ից ավելի ներքին ու միջազգային չվերթներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: