Խաչատուր Խաչատրյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ է նշանակվել Խաչատուր Խաչատրյանը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.Խաչատուր Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ»,- ասված է հրամանագրում։
Նշենք, որ Խաչատուր Խաչատրյանը Ռազմական համալսարանի պետի պաշտոնակատարն էր:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում