ԱՄՆ Կոլորադո նահանգի նահանգապետ Ջարեդ Փոլիսն ապրիլը հայտարարել է Հայոց ցեղասպանության մասին իրազեկման ամիս: Այդ մասին հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Ապրիլի 4-ին ստորագրված հռչակագրում Փոլիսը կարևորել է Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրությունը և կոչ է արել այդ ողբերգության մեղավորներին ճանաչել մարդկության դեմ իր ոճրագործությունները:

Նշենք, որ ԱՄՆ 50 նահանգից 49-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Միակ նահանգը, որը դեռ չի ճանաչել Ցեղասպանությունը, Միսիսիփին է: