Արդարադատության փոխնախարարներ են նշանակվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Արդարադատության նախարարի տեղակալներ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Ասատրյանին նշանակել արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով նրան արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Խաչիկյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Վարդապետյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշումների մեջ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում