Ապրիլի 5-ից 7-ը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում անցկացվեց ԽՍՀՄ չեմպիոն Սուրակատ Ասիյատիլովի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների հուշամրցաշարը։

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամներից 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը և 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը արծաթե մեդալ են նվաճել։ Իսկ 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը և 87 կգ քաշային Հակոբ Բաղդասարյանը՝ բրոնզե։