Բոսթոնի հայ համայնքը $150,000 է նվիրաբերել երեխաների քաղցկեղը բուժող City of Smile հիմնադրամին
Բոսթոնի հայ համայնքը $150,000 է նվիրաբերել երեխաների քաղցկեղի բուժմամբ զբաղվող City of Smile («Ժպիտների քաղաք») հիմնադրամին, այս մասին հայտնել է Boston Globe պարբերականը:
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, City of Smile-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Բոսթոնում արժանացել է հայ համայնքի ջերմ ընդունելությանը:
Համայնքի հետ հանդիպմանը Հակոբյանն ասել է, որ զարգացած երկրներում քաղցկեղը պարզապես հիվանդություն է, իսկ շատ ավելի քիչ զարգացած երկրներում «այն հավասար է մահվան դատավճռի»:
Համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկա է եղել ավելի քան 450 մարդ, այս թվում՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում