Հանրապետության տարածքում`

Հունվարի 25-27-ը շրջանների զգալի մասում, հունվարի 28-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 28-ի ցերեկը, հունվարի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 24-ի ցերեկը հնարավոր են թույլ տեղումներ, հունվարի 25-27-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: Հունվարի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: