Այս օրերի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել հրապարակային հայտարարություններով և, թույլատրելիի սահմաններում, ներկայացրել «Սպայկա» ՍՊ ընկերության ղեկավար անձանց կողմից կատարված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն:

ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է․

«Հաշվի առնելով նախնական քննության գաղտնիությունը և կարգը՝ «Սպայկա» ՍՊ ընկերության և նրան փոխկապակցված ընկերությունների վերաբերյալ քննվող քրեական գործի այլ տվյալների հրապարակումը այս պահին անթույլատրելի է»:

ՊԵԿ-ը կոչ է անում մանիպուլյացիայի չենթարկել հանրային կարծիքը և անօրինական ազդեցություն չգործադրել քրեական գործի նախաքննության ընթացքի վրա: