Ջավախքի ազգային պարկի տարածքում, Կարծախի լճից ոչ հեռու, կկառուցվի երկու նոր էկո-տուրիստական քոթեջ:

Էկո-տուրիստական քոթեջներն այցելուներին նոր հնարավորություն կտա տեղակայվել պարկի տարածքում: Այս ենթակառուցվածքի զարգացումը զգալիորեն կբարձրացնի Ջավախքի զբոսաշրջային ներուժը և գրավչությունը:

Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 113 772 լարի, որից 73 950 լարին հանդիսանում է ENPARD ծրագրի շրջանակներում «Մերսի Կոր»-ի կողմից հատկացված նպատակային դրամաշնորհը, իսկ համաֆինանսավորման մնացած 39 820 լարին ներդրվելու է «Կովկասի բնության հիմնադրամի» աջակցությամբ։