Ապրիլի 13-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի կունենա դասընթաց լրագրողների համար
Ապրիլի 13-ին ժամը 15։00-18։00 Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ք․ Երևան, Օրբելի 22, 6-րդ հարկ) տեղի կունենա դասընթաց լրագրողների համար։
Դասընթացը նախատեսված է կրթության ոլորտը լուսաբանող լրագրողների համար։
Դասընթացի շրջանակներում կներկայացվի, թե
- Ինչ է իրենից ենթադրում կրթության որակի ապահովումը,
- Ինչ չափանիշներով է այն իրագործվում Եվրոպական կրթական տարածքում և մասնավորապես Հայաստանում,
- Ինչ է հավատարմագրումը, հավատարմագրման որ տեսակն ինչ նպատակ է հետապնդում,
- Ինչպիսին են ինստիտուցիոնալ հավատարմագրման առաջին շրջափուլի արդյունքները, ինչ ակնկալիքներ կան մեկնարկած երկրորդ շրջափուլից,
- Որոնք են կրթության որակի ապահովման արդիական մարտահրավերները,
- Կրթության որակի բարելավման ուղղությամբ ինչ ծրագրեր են նախատեսվում, և ինչպես կարող են աջակցել լրագրողները դրանց իրագործմանը։
Դասընթացը վարելու են ՈԱԱԿ մասնագետները։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում