Արգենտինացին «կապտանռնագույնների» հետ հաղթել է 18 տիտղոս:

Հունվարի 24-ին տեղի կունենա պաշտոնական հրաժեշտը Խավիեր Մասկերանոյին: Ինչպես հաղորդում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, միջոցառմանը ներկա են լինելու կատալոնացիների խաղացողները և նախագահ Ժոզեպ Բարտոմեուն:

Խավիերը «Բարսելոնա» է տեղափոխվել 2010թ. օգոստոսին: Նա «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 334 խաղ: Կատալոնացիների կազմում նա նվաճել է 18 տիտղոս, ներառյալ՝ 2 Չեմպիոնների լիգա և Իսպանիայի 4 չեմպիոնական տիտղոս: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մասկերանոն տեղափոխվում է չինական «Հեբեյ Չայնա Ֆորչուն»: