Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի թեկնածու Նորայր Ասլանյանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել:

Ասլանյանը հոլանդական «Էմմեն»-ի երիտասարդական թիմի կազմում դարձել է երեք գոլի հեղինակ, որտեղ «Էմմեն»-ն 6:1 հաշվով հաղթել է «Պապենբորգ»-ին:

Նորայր Ասլանյանը «Էմմեն» է տեղափոխվել Երևանի «Ալաշկերտ»-ից: Հայաստանի հավաքականի կազմում Ասլանյանն անցկացրել է 7 հանդիպում: