Հայկական բնապահպանական ճակատը հայնտում է, որ ամբողջ աշխարհում գետային էկոհամակարգերը կանգնել են լրջագույն խնդիրների առաջ՝ հատկապես նրանց վրա կառուցված տարաբնույթ պատնեշ-ամբարտակների պատճառով։

Ձևավորվել է մի միջազգային շարժում, որը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը և պայքարում է ջրային պատնեշների դեմ: Շարժումը կրում է Աշխարհի գետերը անունը, իսկ արդեն 22-րդ տարին նշվող միջոցառումը, որն իրականացնում են այս շարժման մասնակիցները աշխարհի տարբեր ծայրերից, հայտնի է որպես Գետերի համար գործողությունների միջազգային օր: Այն նշվում է մարտի 14-ին, որի ժամանակ աշխարհի տարբեր համայնքներ բարձրացնում են իրենց ձայնը հանուն գետերի պաշտպանության և կարևորում իրենց ձայնի լսելի լինելը:

Հայաստանում նույնպես այս էկոլոգիական և սոցիալական խնդիրը շատ արդիական է։