Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 11-ին, 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի տոնական գալա համերգ: Երեկոյին հանդես կգան հայաստանյան երեք առաջատար երաժշտախմբերը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան): Երեկոյի ընթացքում երեք երաշժտախմբերը հանդես կգան դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

Ծրագրում կհնչեն Ռեժիս Կամպոյի, Ֆրանսիս Պուլենկի, Գաբրիել Ֆորեի, Մորիս Ռավելի, Մորիս Դյուրուֆլեի, Ժորժ Բիզեի, Էրիկ Սատիի, Կլոդ Դեբյուսիի, Ժակ Օֆենբախիստեղծագործությունները: