Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, լրագրողների հետ զրույցում, հայտարարել է, որ ավոտմաքսատան ղեկավար Հայկ Միրզոյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել է, որը բավարարվելու է:

Նա հավելել է, որ վարչապետի ասածը մաքսատան աշխատակցին՝ դիմում գրել ու ազատվել աշխատանքից, ինքը որպես հանձնարարական չի դիտարկում, քանի որ ո՛չ ինքը, ո՛չ վարչապետն իրավունք չունեն մարդուն աշխատանքից ազատել կամ չազատել, հայտնում է Aysor.am-ը:

«Դա կոչ-հորդոր է։ Ես բավարարել եմ աշխատակցի դիմումը, որն իր ընտրությունն է։ Մաքսատան ղեկավար Հայկ Միրզոյանը դիմումը գրել է, ես բավարարելու եմ։ Ինքը ցանկություն է հայտնել, որ ազատման դիմում է ներկայացնելու, ես հարգում եմ իր որոշումը։ Օրինակ ես ազատման դիմում չեմ ներկայացնելու», - ասել է Դավիթ Անանյանը։