Հայաստանի ռուսական ռազմակայանում ընթացիկ տարում կավելանա միջոցառումների թիվը զինծառայողների այն երեխաների համար, որոնք անդամագրվել են «Պատանիների բանակ» համառուսաստանյան ռազմահայրենասիրական հասարակական շարժմանը:

Ռուսական զորամիավորման ուսումնանյութական բազայում պարբերաբար անցկացվում են միջոցառումներ՝ նվիրված երիտասարդ զինվորականների և զինծառայողների երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: «Կա այսպիսի մասնագիպություն՝ պաշտպանել Հայրենիքը» համառուսաստանյան ակցիայի շրջանակներում ռուսական ռազմակայանի զորամասերում պարապմունքներ են անցկացվել կրակային և շարային պատրաստությունից, ինչպես նաև սպորտի և ռազմակիրառական ձևերից, որոնց մասնակցել են 500-ից ավելի նորակոչիկներ, պատանի բանակայիններ և դպրոցականներ:

2017 թվականին Գյումրիի և Երևանի կայազորների զորամասերում կազմակերպվել ու անցկացվել Է շուրջ հարյուր միջոցառում, որոնք նպատակամղված Էին ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բանակում զինվորական ծառայության իմիջի բարձրացմանը և առողջ ապրելակերպի արմատավորմանը:

Ընթացիկ տարում երիտասարդության ուսուցման և միջոցառումների անցկացման ինտենսիվությունը կավելացվի 10 տոկոսով, դրանց ընթացքում պատանի բանակայինները, կամավորական գործունեությունից և մշակութային ու կրթական միջոցառումներին մասնակցելուց բացի, կծանոթանան զորամիավորման անձնակազմի կյանքին ու կենցաղին, ինչպես նաև զինծառայողների ժամանակակից հանդերձանքին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային: