Կառավարությունն այսօրվա հերթական նիստին որոշել է մոտ 53 միլիոն դրամ հատկացնել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի կրեդիտորական պարտավորությունները մարելու և այս տարվա պահպանման ծախսերը հոգալու նպատակով։

Գումարը կփոխանցվի կառավարության պահուստային ֆոնդից՝ պետական գույքի կառավարման կոմիտեին։

Նման որոշման նախագիծ ներկայացրել էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Տիգրան Խաչատրյանը։

Գործադիր ներկայացված նախագծում ասվում է, որ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն փաստացի գործունեություն չի ծավալում և ծառայություններ չի մատուցում։

Ի սկզբանե նախատեսված է եղել Կենտրոնը գործարկել 2014թ-ին, սակայն ֆինանսավորման հարցը դեռ ձգձգվում է: Կենտրոնը ներառված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում», սակայն մասնավորեցումը հնարավոր կլինի իրականացնել միայն կենտրոնի գործարկմանը պատրաստ լինելու դեպքում: Ֆինանսական միջոցների առկայության դեպքում էլ անհրաժեշտ է նվազագույնը 9-12 ամիս՝ կենտրոնի գործարկմանն անհրաժեշտ ծախսանյութերի ձեռքբերման համար: