Մարիա Զախարովա. «ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ապրիլի 15-ին»
Ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի կունենա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որտեղ քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: ՌԴ ԱԳՆ-ն ևս հաստատել է այդ տեղեկությունը:
«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը հանդիպում կունենան Մոսկվայում ապրիլի 15-ին: Հանդիպումը նվիրված կլինի ղարաբաղյան կարգավորման հարցերին»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հավելել է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ներկայացնող համանախագահները:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում