Հազարավոր զինվորներ, ինչպես նաև տասնյակ միավոր տեխնիկա են կենտրոնացրել Փենյանի արևելյան ծայրամասում գտնվող Միրիմ հին օդաթռիչքարանում, որտեղ վերջին տարիներին զորահանդեսների նախապատրաստում է անցկացվում: Այս մասին են վկայում արբանյակային լուսանկարների տվյալները, որոնք հունվարի 24-ին հրապարակել է 38 North վերլուծական պորտալը, որը մասնագիտացած է ԿԺԴՀ-ի վերաբերյալ տեղեկատվության բնագավառում:

Հունվարի 23-ին ԿԺԴՀ-ի ղեկավարությունը որոշում է ընդունել սահմանել նոր պաշտոնական տոն՝ Կորեական ժողովրդական բանակի (ԿԺԲ) հիմնադրման օրը, որն ամեն տարի կնշվի փետրվարի 8-ին: Այս առնչությամբ Փենյանը պատրաստում է տոնական միջոցառումներ, սակայն չի ճշտում, թե հատկապես ինչ միջոցառումներ:

Մինչդեռ ավելի վաղ Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները հայտնել են Օլիմպիադայի սկսվելուց մեկ օր առաջ զորահանդես անցկացնելու Փենյանի պլանների մասին: Yonhap գործակալության աղբյուրների տվյալներով՝ հիշյալ շրջանում կենտրոնացվել են 13 հազար զինվոր և շուրջ 200 միավոր տեխնիկա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: